ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Վարչապետ. Ամեն ինչով աջակցելու ենք այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն ՀՀ-ում սիրիահայերի մնալուն

Վարչապետ. Ամեն ինչով աջակցելու ենք այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն ՀՀ-ում սիրիահայերի մնալուն
15.12.2016 | 22:40

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում տարբեր ոլորտներ ներկայացնող սիրիահայ գործարարների՝ նրանց հուզող հարցերը լսելու և լուծման տարբերակները քննարկելու նպատակով: Սիրիահայ գործարարները բարձրացրել են տնտեսական ինտեգրման խնդիրներով զբաղվելու համար ստեղծված «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության գործունեությանը, տեղական արտադրության խթանմանն ու արտահանմանը, վարկավորմանը, օրենսդրական դաշտին վերաբերող հարցեր: «Մենք ամեն ինչով աջակցելու ենք բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն սիրիահայերի՝ Հայաստանում մնալուն: Դուք իրականում մշակույթ եք փոխել Երևանում, բիզնեսի, ծառայությունների ոլորտում, և ձեր կայացումը մեզ համար չափազանց կարևոր է»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Նա նշել է, որ պետությունը պատրաստ է օժանդակել սիրիահայ գործարարներին՝ հորդորելով նրանց իրենց բիզնես ծրագրերն ու առաջարկությունները ներկայացնել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն: Բարձրացված հարցերի առնչությամբ վարչապետը հանձնարարականներ է տվել գերատեսչություններին և պատրաստակամություն հայտնել սիրիահայ գործարարների հետ քննարկել նրանց բիզնեսի զարգացմանը վերաբերող ցանկացած առաջարկություն:

Դիտվել է՝ 1502

Մեկնաբանություններ